News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք իրավահաջորդն են 1918-1920 թվականների Ադրբեջանի, այդ դեպքում ինչի՞ց են վերցրել, որ Տավուշի այդ 4 տարածքներն ադրբեջանական են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն:

«Ոչ մի օրինական փաստաթուղթ չկա, հիմա իրենք ինչ-որ բան են ստեղծել ու բրդելով գնում են մեր հաշվին»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի քարտեզի ցուցադրությանը եւ հայտարարությանը, որ դա է Հայաստանը, Արկադի Կարապետյանն ասաց. «Դա Հայաստան չի, դա եսիմինչի կտոր է»:

Նա նկատեց, որ բոլորն այսօր վախեցած են. «Իրենք գիտեն՝ ինչից են վախեցած, ու եթե անկեղծ են, պետք է ասեն՝ ինչից են վախեցած: Վախերը շատ մեծ նշանակություն ունեռն: Հիմա թե Ադրբեջանի ճնշումն է, Կրեմլի ճնշումն է, թե Եվրոպայի ճնշումն է, թե իրենց կուրատորների ճնշումն է, ինչ-որ մի բանից վախենում են: Ինքը վախեցած է, գնում տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է:

Մեծ գիտելիքներ պետք չէր հասկանալու համար, որ պատերազմ է լինելու, ասում էինք, որ պատրաստվեին: Հիմա էլ եմ ասում, որ պատերազմ է լինելու, բայց չենք պատրաստվում: Եթե չեն պատրաստվում է, նշանակում է՝ վախեցնում են, որ իրենց համար ձեռնտու արդյունքի  հասնեն:

Հարցը մենակ հողը չի, այլ նաեւ իրավունքները. այսօր Արցախը իրենց տիրապետության տակ է, վաղը մեր տիրապետության տակ է  լինելու, բայց մենք մեր իրավունքները պետք է պահենք: Հիմա Հայաստանի իրավազրկումն է գնում»,-ասաց հրամանատարը:

Արկադի Կարապետյանի խոսքով, եթե Տավուշից տարածքներ զիջեն, այնտեղ ստեղծվելու են այն խնդիրները, որոնք այսօր կան Ջերմուկում, Գորիսում. «Նժդեհն ասում էր՝ քո հոգու մեջ պետք է կառուցես հաղթանակի տաճարը: Մեր մեջ պատկերացում է ձեւավորվել, որ Տավուշը ամրոց է, ու եթե այդ ամրոցը տալիս ես, քո մեջ ինչ-որ բան խաթարվում է: Դա մեծ նշանակություն ունի»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ