News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի: Այս մասին յսօր՝ մարտի 28-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե «Միր» քարտի սպասարկումը դադարեցնելն ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա։ 

«Եթե մենք «Միր»-ի հետ կապված ու մնացած պատժամիջոցների հետ կապված որևէ քայլ չենք կատարում՝ դա ինչպես կազդի, և կատարելու դեպքում՝ ինչպես կազդի, որովհետև շատ դեպքերում մեր բանկային համակարգը, եթե փորձի շրջանցել պատժամիջոցները, կհայտնվի աշխարհից մեկուսացված վիճակում, ինչը մեր ոչ միայն ֆինանսական ոլորտին, այլև իրական հատվածին կդնի լուրջ խնդիրների առաջ»,- հայտարարեց նա:

Թունյանը նշեց, որ որպես տնտեսական հանձնաժողովի անդամ և որպես էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ «Եվրանեսթում» մասնակցել է երկու նիստի, որին ընդդիմադիր գործընկերները մասնակցել են առաջին 5 րոպեն. «Զեկույցների ժամանակ Հայաստանի նկատմամբ կոնկրետ մեղադրական հայտարարություններ են հնչել նաև սանկցիաները շրջանցելու հնարավորությունների առումով, որին պատասխանել ենք ու հիմնավորել ենք, որ նման բան չկա:

Այս իմաստով դա երկսայր սուր է, պետք է և՛ նայել պատժամիջոցները չշրջանցելու ռիսկերը, և՛ շրջանցելու ռիսկերը: Իմ կարծիքով, ՀՀ-ն այսօր շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրում, և «Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշումը լուրջ, հավասարակշռված, ամեն ինչը հաշվի առնող որոշում է եղել»,-ասաց Թունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով և բարեկեցիկ ապագայի համար...
Ֆասթ Բանկի դրամային անվանական արժեկտրոնային 11% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակվում է
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 11%...
Արդշինբանկն անցկացրել է տնտեսական պատժամիջոցներին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ համաժողովի շրջանակներում
Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով...
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
Բանկը և բուհը միասին նախագծեր անելու հաջող փորձ ունեն...
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքել է «Հայաստան» խմբակցության…
Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը
Բանկն առաջին անգամ թողարկել է պարտատոմսեր, որն ի տարբերություն ավանդի, ավելի գրավիչ և իրացվելի ներդրումային գործիք է...
Ամենաշատ