News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Լավագույն լուծումն այն է, որ հասարակությունը չգնա այդպիսի զիջումների, որովհետեւ զիջումը բերելու է հաջորդ զիջման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Պետք է աշխատել երկու ֆրոնտում․ հասարակությանը մոբիլիզացնել, այս դավաճանական քաղաքականությունից հետ կանգնել, ասել՝ ժողովուրդ, մեր երկիրը ծանր վիճակի մեջ է, եկեք խելք խելքի տանք, ոչ թե մենակ Նիկոլի գլուխը աշխատի, այլ իր չորս կողմը հավաքի մտածող մարդկանց, խելոք լսի, թե ինչ են ասում, որովհետեւ այս երկիրն իրենը չի, այս երկիրը իրենից հետո էլ է լինելու, հետո սերունդներ են ապրելու, այս երկրի փրկությունը հասարակության, մտավորականների եւ բոլորի խնդիրն է, ոչ թե իր կիսատ մտածողության։ Դրսի կոնսոլիդացիան է, Հայաստանը պետք է խորհրդակցի Իրանի հետ, Ռուսաստանի հետ, բոլոր լավ հարեւանների հետ, դա չի նշանակում, թե Եվրոպայի հետ չենք խորհրդակցելու, անընդհատ պետք է խորհրդակցենք նույն ԱՄՆ-ի հետ, բայց ամերիկացիք 2 օր առաջ հայտարարեցին, որ մեր անվտանգությունն իրենք չեն երաշխավորում։ Մենք ասում ենք՝ եվրոպական արժեքները կրելով հանդերձ մենք չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, Իրանը մեր հզոր հարեւանն է, եւ այստեղ ամենեւին կապ չունի ժողովրդավարությունն անվտանգության հետ»,- նշեց Արամ Մանուկյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է Ռուսաստանի հետ հարաբերությունը օրեցօր լարվում, եւ օրինակ՝ այդ ֆոնին ռուս սահմանապահներն են դուրս բերվում Հայաստանից, Մանուկյանը մեկնաբանեց․ «Շատ պարզունակ է․ եվրոպական որոշ չինովնիկներ փող են տալիս մեր արեւմտամետներին եւ հրամայում են՝ եթե դուք Ռուսաստանից երես թեքեք, մենք ձեզ զենք կտանք, ինչպես վարվեցին Զելենսկու հետ։ Ուկրաինայի ժողովրդին ոգեւորեցին, այժմ Ուկրաինան ոչնչանում է, ուկարինացի ժողովուրդը զոհվում է, իսկ Արեւմուտքն ու Արեւելքն իրենց հարցերն են լուծում»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանն այլընտրանքային երաշխիքներ է փնտրում, Մանուկյանն ասաց, որ պետք է փնտրել՝ նախկինը չմերժելով․ «Բալանսավորված պետք է լինի․ բոլորի հետ էլ լավ եղիր ինչքան հնարավոր է։ Երկիրն ուժեղ է այնքան, ինչքան բարեկամ ունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ