News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ռուբեն Վարդանյանի մասով կա այն  տարբերակիչ հատկանիշը, որ նա զինվորական չէ, չի եղել ինքնորոշման պայքարի վաղ ակունքներում, սակայն  պետական պաշտոն զբաղեցնելով Արցախում, նա հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը Արցախի խնդրին ու իրավիճակին, իր անձով պայմանավորված հարցին տվել է միջազգային  հնչեղություն: Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք Ռուբեն Վարդանյանին կարելի է ռազմագերի համարել:

«Մենք նաև տեսել ենք, որ Ադրբեջանի ղեկավարը ընդգծված բացասական  վերաբերմունք է ունեցել հենց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, չմոռանանք որ որոշ գործողությունների համար որպես նախապայման դրվել  էր հենց Ռուբեն Վարդանյանի պաշտոնից հեռացումը:

Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, որը բացառապես օրինական է եղել, Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես  հակաադրբեջանական, և կարծում եմ, որ իր տեսակետների և գործունեության հատկանիշով է անձը հետապնդվում, որը վերջինիս դարձնում է քաղբանտարկյալ»,-նշեց Սիրանուշ Սահակյանը:

Նա նկատեց, որ յուրաքանչյուրի գործունեությունն ունի առանձնահատկություններ, բայց ընդհանրություն այն է, որ նրանք իրենց օրինական, թույլատրելի գործունեության համար են ենթարկվում  պատժի:  Եվ այդ գործունեությունը Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես ի շահ Արցախի և հակաադրբեջանական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շահրամանյանը չէր կարող Արցախի հարց լուծել, այն լուծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից․ Արցախի թեմի առաջնորդ
Այժմ ևս հայկականացված, սրբագործված, մեր տղաների արյամբ նորից հայացած ու քրիստոնեացած...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել
Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման...
Ես ամաչում եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ իմ գործընկերների գնահատականներից. ռուս պատգամավոր
Պատգամավորն այն, ինչ տեղի ունեցավ այս տարիների ընթացքում՝ սկսած 2020-ից, ապա՝ 2023-ից, անվանեց ողբերգություն...
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը  պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը…
Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը
Համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում...
Ամենաշատ