News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է կարգավորված պետական ​​սահմաններում նրա ինքնիշխան տարածքը, РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ Այսպես են ՀԱՊԿ-ից արձագանքել Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։

«Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Քանի որ համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածք համարվում է անդամ երկրների ինքնիշխան տարածքը», - ասվում է կազմակերպության պատասխանում։ Հիշատակված փաստաթուղթը 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։ ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական ​​սահմանը, որը կարգավորվում է Հայաստանի և նրա հարևանների միջև երկկողմ հիմունքներով»։

Մարտի 12-ին կառավարությունում հրավիրված ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի «այն հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում»։ Ըստ Փաշինյանի՝ կազմակերպությունը և Ռուսաստանը «հստակ դիրքորոշում» են հայտնել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է Մոսկվայի և կազմակերպության համար։ «Սակայն, երբ 2021 թվականի մայիսին Ադրբեջան ներխուժման ժամանակ Հայաստանն արձանագրեց, որ կարմիր գիծն անցած է, ՀԱՊԿ-ը չարեց այն քայլերը, որոնք նշված են կանոնադրությամբ»,- ասել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այս հարցերին, և դա համապատասխանի Երևանի պատկերացումներին, Հայաստանի և կազմակերպության միջև առկա խնդիրները կլուծվեն։ «Հակառակ դեպքում, Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Երբ, չեմ կարող ասել»,- զգուշացրել է նա։ 

Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանը որոշված չէ։ Դրա սահմանագծումն ու սահմանազատումը խաղաղության պայմանագրի մի մասն են, որի վրա ներկայումս աշխատում են Երևանն ու Բաքուն։ Սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը գործնական փուլ է մտնում, 2024 թվականի մարտին հայտարարեց Փաշինյանը. ըստ նրա՝ հատուկ հանձնաժողովները պետք է «գնան և որոշեն, թե որտեղից է սկսվում Հայաստանի Հանրապետությունը, և սա պետք է դառնա պետական ​​սահման»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները․․․
Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ
Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո․․․
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. արդարադատության նախարարություն
Սահմանազատման գործընթացի շրջանակում առաջիկայում Հայաստանի ու...
Ամենաշատ