News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Թուրքիայում նոյեմբերի 11-ին մեծ էկրաններին է բարձրացել Օզջան Ալփերի «Ապագան երկար կտեւի» ֆիլմը։

Թուրք ռեժիսորի ֆիլմի պրեմերիան ներկայացվել է Տորոնտոյի փառատոնին, որից հետո մասնակցել է Ադանայի «Ոսկե բոժոժ» կինոփառատոնին եւ տարբեր անվանակարգերում արժանացել մրցանակների։

Ֆիլմում նկարագրվում է թուրք-քրդական հակամարտությունը։ Գլխավոր հերոսների մեջ է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը։

Ֆիլմի հերոսը Ստամբուլի մի համալսարանում երաշժտություն է ուսումասիրում։ Նա ողբերգերի ուսումնասիրման համար մեկնում է Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ շրջանները։ Հերոսը գտնվել է նաեւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ