News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի նշանակում, կարող է տան, կարող է չտան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Երկրորդը, ինձ համար անհասկանալի է, թե ապրիլի 5-ի հանդիպումից սպասումներն ինչի համար էին, եւ երրորդը, երբ այդ հարցը քննարկվում է, մենք դա քննարկում ենք Հայաստանի տեսանկյունից, այսինքն մենք անվտանգություն ենք ուզում, ինչ-որ գումարներ ենք ուզում եւ այլն, իսկ ի՞նչ են իրենք մեզնից ուզում: Մենք դա չենք քննարկում, միակողմանի ենք աշխարհին նայում: Այ, եթե այդ հարցը քննարկենք, ամեն ինչ ավելի պարզ կլինի, կհասկանանք, թե այդ հանդիպումից առաջ ինչ քայլեր էր անում ՀՀ գործող կառավարությունը եւ ինչի համար: Ի՞նչ են ուզում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Հայաստանից: Նրանք ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը, Թուրքիայով դեպի Միջին Ասիա, այսինքն թուրքական աշխարհ: Եթե ուշադրություն դարձնեք, իրենց հայտարարության մեջ դա կարող եք գտնել: Դրա համար պետք է, որ Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից»,-ասաց Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքով, ապրիլի 5-ի հանդիպումից առաջ Հայաստանն ինչ-որ քայլեր է կատարել՝ ՀԱՊԿ անդամության սառեցում, Սոլովյովի հաղորդումների փակում, ռուսական սահմանապահներից «Զվարթնոցից» հանում. «Նաեւ ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել, որտեղ բազմաթիվ հակառուսական հայտարարություններ էին հնչում: Այսինքն ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն մեզնից պահանջում են կոնկրետ քայլեր: Հիմնական քայլը ՌԴ-ի հետ խզել հարաբերությունները եւ զորքերը հանել: Գործող կառավարությունը դա չի կարողանում անել, երկրորդ, հասկանում է, որ հզոր տնտեսական կախվածության մեջ է Ռուսաստանից: Եթե այդ տնտեսական կապերը խզվեն, ՀՀ տնտեսությունը կփլուզվի եւ հաջորդ օրը իրենք կկորցնեն իշխանությունը: Դրա համար հիմնական շեշտը դրվում էր տնտեսական դիվերսիֆիկացիայի վրա: Այսինքն ԵՄ-ն ինչ-որ քայլեր էր անում այդ կախվածությունը ինչ-որ ձեւով նվազի»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:

Նա նկատեց, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հիմար չեն, նրանք գիտեն, որ ՀՀ վարչապետը ստախոս է եւ ՀՀ-ի կողմից այն քայլերը, որոնք կատարվում են, իրականում ոչինչ չեն նշանակում. «Իրենք կոնկրետ քայլեր են ուզում, ասում են՝ եթե դու կոնկրետ քայլեր կանես, մենք քեզ ավելի կոնկրետ եւ ավելի մեծ գումար կտանք: Եթե չես անում, գինը սա է, այսքան կխոստանանք, հետո կարող է տանք կամ չտանք»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ