News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանը թեեւ չի հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին, իր տպավորությունների ու ոչ հրապարակային պայմանավորվածությունների մասին չի կիսվել նրանց հետ, քանի որ նախընտրել է շաբաթ-կիրակին ընտանիքի հետ անցկացնել, սակայն, հավանաբար, նազիր-վեզիրների միջոցով թիմին լուրեր են փոխանցվել, որ Հայաստանին տրվող ընդհանուր հաշվով մոտ 330 մլն աջակցությունը` 4 տարվա կտրվածքով, այսբերգի միայն երեւացող մասն է, խորքում եւս պրոցեսներ են ընթանում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել` հատկապես պաշտպանական ոլորտում ներդրումների, աջակցությունների մասին, որոնք առանց նախապայմանների չեն լինելու։

Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու լուրերով, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են իրենց, դրանով է պայմանավորված ՌԴ-ի դեմ իրենց վարած կոշտ քաղաքականությունը, սակայն բրյուսելյան հանդիպումն այլ բան ցույց տվեց, ինչից ՔՊ-ում զայրացած են։

Այդուհանդերձ,  ՔՊ-ում խոսում են, որ կառավարությունը եւ նախեւառաջ բանակը, ռուսական ազդեցության գործիչներից, զինվորականներից «մաքրելու» պայման կա Արեւմուտքից, որը Փաշինյանը գուցե սկսի առաջիկա շաբաթներում իրականացնել:

Համենայնդեպս, երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարն արեւմտամետ «հուժկու» ռեֆորմներ է սկսել, որոնցից մեկը բանակի նոր կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունն է, որով «ուռա» բացականչությունը փոխարինում են «կեցցե» բառով, քանի որ ողջույնի «ուռա» ձեւը ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային բանակից ու ասոցացվում էր ռուսական բանակի հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են
Մեզ փոխանցում են, որ շուկայում շրջանառվում է նաև արտաքնապես ոչնչով չտարբերվող ծխախոտի խմբաքանակ...
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի...
«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է
Բնակիչ կանայք բորբոքված պատմում են, թե ինչպես են բերման ենթարկել տղամարդ բնակիչներին. «Ես մինչեւ հասա...
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Այդուամենայնիվ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն ինքնին բավական հետաքրքիր են: Նախ՝ ամենամեծ...
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Այդուամենայնիվ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն ինքնին բավական հետաքրքիր են: Նախ՝ ամենամեծ...
«Ժողովուրդ». ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն
ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԸՀ նախագահ Վահագն...
Ամենաշատ