News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր գյուտարար, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն այս ամիս կայցելի Հնդկաստան՝ հանդիպելու վարչապետ Նարենդրա Մոդիին: Ըստ Reuters-ի՝ ակնկալվում է, որ նա կհայտարարի երկրում ներդրումներ կատարելու և նոր գործարան բացելու ծրագրերի մասին:

Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին։ Այցի ընթացքում Tesla-ի գործադիր տնօրենին կուղեկցեն ընկերության այլ ղեկավարներ։

Reuters-ն առաջինն է հայտնել Մասկի՝ Հնդկաստան ծրագրված այցի մանրամասները։ Մոդիի գրասենյակը և Tesla-ն չեն մեկնաբանել առաջիկա այցը: Մասկի՝ Հնդկաստան ուղևորության վերջնական ծրագիրը դեռ կարող է փոխվել:

Մասկը և Մոդին վերջին անգամ հանդիպել են Նյու Յորքում հունիսին: Tesla-ն ամիսներ շարունակ Հնդկաստանում էլեկտրամեքենաների ներմուծման հարկերը նվազեցնելու լոբբինգ է արել, մինչ Մասկը ծանրութեթև էր անում գործարան բացել-չբացելու հարցը:

Անցյալ ամիս Հնդկաստանը բացահայտեց էլեկտրատրանսպորտային միջոցների նոր քաղաքականությունը՝ 15%-100%- ով նվազեցնելով ներմուծման հարկը՝  որոշ մոդելների համար, եթե արտադրողը ներդնի առնվազն 500 միլիոն դոլար և գործարան բացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ