News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սույն թվականի մարտի 1-ին Մաշտոցյան Մատենադարանը հատուկ ծրագրով հյուրընկալեց ԱրարատԲանկի Վարչության և Խորհրդի անդամներին։

Այցի ընթացքում ղեկավար կազմին ներկայացվեց Մատենադարանի գործունեության բնույթն ու առանձնահատկությունը, վերականգնման լաբորատորիաների վերազինման անհրաժեշտությունը, վերականգնման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ, նշված բնագավառում Մատենադարանի առջև ծառացած խնդիրների լուծման և մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ քննարկումներով։

Բանկի ղեկավարությանը ներկայացվեց ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների և ուսումնասիրությունների համար ահնրաժեշտ նոր լաբորատորիայի ստեղծման նախագիծը, դրա կարևորությունը և ընձեռած հնարավորությունները ազգային գանձարանի հավաքածուների պահպանման և ուսումնասիրման գործում։

Այցի առանցքում էր նաև Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը, որի բնույթն ու բովանդակությունն արժանացավ բանկի հավանությանը։

Բանկի ներկայացուցչական անձնակազմը ողջունեց համագործակցության առաջարկը, առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեց ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների ստեղծման լաբորատորիայի գաղափարի, ինչպես նաև «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» գիտաժողովի  նկատմամբ։

Սույն թվականի ապրիլի 15-ին կստորագրվի նվիրաբերության պայմանագիր, որով ԱրարատԲանկի հովանավորությամբ կարդիականացվի և կվերազինվի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան և կկազմակերպվի ու կանցկացվի Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը։ Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև առավել ընդգրկուն համագործակցություն ձևավորելու նպատակով կստորագրվի նաև հուշագիր։

1SGP12570.jpg (153 KB)

2SGP12614.jpg (165 KB)

4SGP12861.jpg (175 KB)

6SGP12867.jpg (180 KB)

8SGP12602.jpg (161 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ռուսաստանում մնացած եվրոպական բանկերը չորս անգամ ավելի շատ հարկեր են վճարում, քան պատերազմից առաջ. FT
Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն...
Ամենաշատ