News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այո, գրել ենք, որ ՀԱՊԿ-ը, ՀՈՊ համակարգը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է ապահովել մեր անվտանգությունը, բայց ՀԱՊԿ-ն ասում է՝ չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու,  պայմանագիրը չի աշխատում: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրենքով սահմանված է, որ մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը պետք է միանա, բայց մեր հրամանով այն չի միացել եւ այսպիսի բազմաթիվ պատմություններ: Հիմա կասեք՝ բա լավ քաղաքականություն վարեիք ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ, որ այդպես չլիներ: Ճիշտ եք ասում, բա դուք էլ էնպիսի լավ քաղաքականություն վարեիք, որ 2016-ի հունվարին բանակցային սեղանին չհայտնվեր այն փաթեթը, որը ժողովուրդը «թյուրիմացաբար» Լավրովի պլան է անվանում, որտեղ մի հատ մեծ հուշարձան է դրված ԼՂ կարգավիճակի  հարցի վրա: Ընդ որում, այնպես, որ «ոչ ոք գլխի չընկնի»:

Բա վարեիք լավ քաղաքականություն, բա դուք պաշտպանության նախարար էիք, պարոն Օհանյան: Մեր ռազմավարական գործընկերը Ադրբեջանին 3 մլրդ դոլարի զենք վաճառելու պայմանագիր էր կնքում: Բա տենց ընտիր հարաբերություններ ունեիք, ոչ մի խնդիր չունեիք, մեզ նման ապաշնորհ չէիք, բա լուծեիք էդ հարցը: Մի հատ եկեք նայենք, 2013-2018-ին Հայաստանը ՌԴ-ին ինչ զենքեր է ստացել, Ադրբեջանն ինչ զենքեր է ստացել:

Ընդ որում, մեզ աշխարհում շատերը զենք չէին վաճառում, ասում էին՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, մենք ձեզ զենք չենք տա»,- հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ