News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիք այցի համար ու կարևորել Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև ֆրանսիական տարբեր կառույցների հետ մարզի համագործակցությունը։

Սյունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանի անվտանգային իրավիճակի ու այլ հարցերի մասին, քննարկել տնտեսական, կրթական, առողջապահական ու մյուս ուղղություններով առաջիկայում նախատեսվող փոխգործակցությունը։

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպանը նաև այցելել են «Սյունիք» օդանավակայան։

Օլիվիե Դըկոտինյին այստեղ ծանոթացել է օդանավակայանի ենթակառուցվածքներին,  թռիչքուղուն, շրջել տարածքում ու տեսել ուղևորների սպասարկման պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, տեղեկացել միջազգային թռիչքներ իրականացնելու հնարավորության մասին և հայտնել, որ տպավորված է տեսածից։

Տպել
Ամենաշատ