News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հվանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությանը, որով Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղ) կառանձնացվի Ալավերդի բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր:

Որոշման հիմնավորման մեջ նվում է, որ նման միջնորդություն է ներկայացրել Ալավերդի համայնքի ղեկավարը:

Սանահին գյուղն ունի հազարամյա պատմություն: Գյուղը 1967 թվականից կազմում է Ալավերդի քաղաքի մաս: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը հանդիսանում է ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ներկայումս գյուղն ունի  273 տնային տնտեսություն: Գյուղում հաշվառված է 800 բնակիչ, որից 200-ը' անչափահաս: Մշտապես բնակվում է շուրջ 200 ընտանիք:

2023 թվականի ապրիլի 19-ին Կադաստրի կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Ալավերդի քաղաքից առանձնացվող Սանահին թաղամասը որպես նոր բնակավայր «Սանահին գյուղ» անվանակոչելու հարցը, որը միաձայն ստացել է դրական եզրակացություն:              

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ