Ես կարծում եմ, որ մինչեւ մայիսի վերջ կներկայացնենք 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե մինչեւ լիագումար նիստերի ավարտը չհասցնենք, ապա սեպտեմբերին մենք կներկայացնենք ամբողջական զեկույցը: Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են 10 տարի: Մեր օրենսդրությամբ մենք պարտավոր ենք աշխատանքի ավարտից հետո ԱԺ նախագահին ներկայացնել զեկույցը, որ կներկայացվի լիագումար նիստերից մեկում»,-ասաց նա: