News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն առցանց մասնակցություն են ունեցել և զեկույցներով են հանդես եկել ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության Կազանի ուսումնա-մեթոդական կենտրոնում տեղի ունեցած «Հակամենաշնորհային կարգավորումը թվային տնտեսությունում» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկմանը:

Մի շարք երկների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները միջոցառման շրջանակում քննարկել են թվային տնտեսության պայմաններում մրցակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես մրցակցության օրենսդրության կատարելագործման, թվային հարթակներում մրցակցային իրավախախտումների վերաբերյալ վարույթների առանձնահատկությունների, պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման և կանխարգելման նպատակով տեղեկատվական համակարգերի կիրառման և այլ խնդիրների վերաբերյալ:

ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային գործիքների կիրառմամբ հակամրցակցային համաձայնությունների բացահայտման Հայաստանի մրցակցային մարմնի փորձը՝ պետական գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության դեպքի բացահայտման օրինակով:

ՄՊՀ քաղաքականության և մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Մանուկյանի զեկույցը վերաբերում էր հանձնաժողովի կողմից իրականացված էլ. հարթակներով փոխադրման ծառայությունների և էլ. առևտրի ոլորտային ուսումնասիրություններին:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստ, որին մասնակցել է ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը: Նիստում օրակարգում Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակներում կոնտրաֆակտ արտադրանքի իրացման կանխարգելման նպատակով թվային հարթակների՝ իրավատերերի և վաճառողների հետ բարեխիղճ մրցակցության կանոնների մոդելային փաստաթուղթ մշակելու վերաբերյալ հարցի քննարկում էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ