Ապրիլի 11-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատար Միխայել Գեորգ Լինկի հետ (ԱԴԿ)։
Գերմանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների: