Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) պատվերով Thales Alenia Space-ը կշարունակի զարգացնել հեռանկարային ExoMars-2028 առաքելությունը: Այս մասին հայտնում է European Spaceflight-ը։
Համապատասխան պայմանագրի գումարը կազմում է 522 մլն եվրո։ Աշխատանքի գլխավոր կապալառու է հայտարարվել Thales Alenia Space-ը: Առաքելության մեկնարկը նախատեսված է 2028 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ ExoMars 2028-ի շրջանակներում նախատեսվում է Մարսի մակերևույթ ուղարկել Leonardo ընկերության մշակած Rosalind Franklin մարսագնացը, որը հորատող սարք է կրում։
Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել գոյություն ունեցող համակարգերը և փոխարինել ռուսաստանյան կողմի արտադրած սարքավորումները ExoMars-2022 առաքելության համար, որը չեղարկվել էր հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։