News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Առնվազն 15 իրանական հրթիռ խոցել է Ալ Նեքեբում գտնվող իսրայելական ռազմավարական ավիաբազան։

Al Manar լրատվամիջոցը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Իրանը կիրակի վաղ առավոտյան 15 հրթիռ է արձակել Նևաթիմ ավիաբազայի ուղղությամբ։

Աղբյուրները հայտնել են, որ այս հարձակումից հետո ավիաբազան լրջորեն տուժել է և ամբողջովին շարքից դուրս եկել։

«Նևաթիմ» ավիաբազան գտնվում է Նեգև անապատում՝ Բերշեբա քաղաքի մոտ, այն F-35 կործանիչների իսրայելական հիմնական բազան է, հայտնում է Mehr-ը։

Անցյալ տարի ԻՀՊԿ ռազմաօդային ուժերը հրթիռային հարձակում էին իրականացրել այս ավիաբազայի մոդելավորված տարբերակի վրա։ Ավիաբազան գտնվում է Իրանի արևմտյան սահմաններից մոտավորապես 1100 կմ հեռավորության վրա, ընդգծում է իրանական լրատվամիջոցը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ