Մոսկվայի Դուբինինսկայա փողոցի բնակարաններից մեկում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիս Ստեպանկովին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայությունները։
«Նախորդ օրը Դուբինինսկայա փողոցի իր բնակարանում մահացած են գտել 1977 թվականին ծնված Դենիս Ստեպանկովին։ Տղամարդու մարմինը հայտնաբերել է [նրա] հայրը՝ Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովը, որը եկել էր նրան տեսակցելու։ Նախնական տվյալներով՝ մահը բնական է եղել։ Պատճառը սրտի սուր անբավարարությունն է»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դենիս Ստեպանկովն ավարտել է Ռուսաստանի արդարադատության նախարարության Ռուսաստանի իրավական ակադեմիայի միջազգային իրավունքի ինստիտուտը։ Վալենտին Ստեպանկովը Ռուսաստանի առաջին գլխավոր դատախազն է, պաշտոնը զբաղեցրել է 1991 թվականի ապրիլի 5-ին։