News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արևմուտքը նպատակաուղղված կերպով ոչնչացնում է ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցությունը: Դրա մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

Երխովն ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ ամերիկացիներն «ահաբեկում են» Ռուսաստանի հետ աշխատող թուրքական բիզնեսներին, և Վաշինգտոնի կողմից այդ ընկերությունների վրա ճնշումը հակասում է միջպետական ​​շփման կանոներին։

Ռուս դիվանագետը հստակեցրել է, որ Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումներին առնչվող խնդիրը հիմնականում պահպանվում է, և դրա լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Միևնույն ժամանակ, բանկային հատվածի աղբյուրը РИА Новости-ի հետ զրույցում ընդգծել է, որ թուրքական մասնավոր բանկերին՝ վճարային փոխանցումներն ուշադիր ստուգելու անհրաժեշտության մասին ԱՄՆ-ի զգուշացմները հասնում են սպառնալից երանգավորության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ