News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան էր, ԻՊ բազաների մի մասը Թուրքիայում էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ առևանգած եզդի կանանց, տղամարդկանց վաճառում էին Ուրֆայի, հարավային այլ քաղաքների շուկաներում։

««Իսլամական պետությունը» ձևավորվեց նաև Արևմուտքի աջակցությամբ ինչ է թե Սիրիայի իշխանություններին գահընկեց անեն և դարձավ պատուհաս ամբողջ մարդկության համար»,- ասաց Մանուկյանը։

Նա նաև հիշեցրեց, որ 2006 թվականին Ստամբուլում մասնակցել է  միջազգային մեծ համաժողովի և այն ժամանակ վարչապետ Էրդողանի աչքերի մեջ նայելով ասել է՝ ունեցեք խիզախություն դատապարտելու Հայոց ցեղասպանությունը։

«Այն ժամանակ մտքիս ծայրով անգամ չէի պատկերացնի, որ տարիներ հետո Հայաստանում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, վտանգավոր, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավոր Ռուստամ Բաքոյանի օրինագիծը, ըստ որի օգոստոսի 3-ը հռչակվում է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ