News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Պոզիտիվ խաղաղության ինդեքսով երկրների վարկանիշում Հայաստանը 54-րդ տեղում է։ Համապատասխան զեկույցը հրապարակել է «Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտ» (IEP) միջազգային վերլուծական կենտրոնը:

«Positive Peace 2024» զեկույցի համաձայն, 2013 թվականից Հայաստանի վարկանիշը բարելավվել է 9,2 տոկոսով, ինչի արդյունքում երկիրը տարածաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վերջին տասնամյակի ընթացքում երկրում բարելավվել են դրական խաղաղության բոլոր ոլորտները: Բոլոր բաղադրիչներով Հայաստանում զգալի բարելավումներ են արձանագրել, բացառությամբ հարևանների հետ լավ հարաբերությունների, որոնք վատթարացել են 0,8 տոկոսով։

Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով: Ամենամեծ բարելավումը գրանցվել է տեղեկատվության հասանելիության ոլորտում․ Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ինդեքսի ցուցանիշը 2013 թվականից աճել է 35,4 տոկոսով: Սա, զուգորդված տեղեկատվության որակի ցուցանիշի 3,3 տոկոս բարելավման հետ, հանգեցրել է «Տեղեկատվության ազատ հոսք»  բաղադրիչի ընդհանուր բարելավմանը: Freedom House-ը հայտնել է, որ «2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մամուլի ազատության վրա էական սահմանափակումներ չեն եղել», և որ անկախ լրատվամիջոցները ներկայացնում են երկրում առկա տեսակետների բազմազանությունը։ Երկիրը առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում․ վերջերս Հայաստանում ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքը բարեփոխելու նոր օրենքներ են ընդունվել։ Այս նախաձեռնությունները նպաստում են կոռուպցիայի նկատմամբ վերահսկողության բարելավմանը 14,9%-ով․ կոռուպցիայի ցուցանիշը 2013-2022թթ.-ին։ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը հանգեցրել է նրան, որ հայերի 80 տոկոսը լքել է տարածաշրջանը: Այս հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի Հայաստանի համար և կարող է դժվարացնել դրական խաղաղության բարելավման ներկայիս մակարդակի պահպանումը:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ