Մեր նախարարության համար առաջնահերթ խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ սոցիալական իրավունքների պաշտպանությունը։ Նշել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այս առումով մենք սերտորեն աշխատում ենք խորհրդարանի մեր գործընկերների հետ»,- պարզաբանել է նախարարը՝ բնակչության հոգեկան առողջության ամրապնդմանն ուղղված եռամյա ծրագրի մեկնարկին նվիրված քննարկման ժամանակ:
Մկրտչյանը հիշեցրել է, որ 2021 թվականին ընդունվեցին օրենքներ, որոնք արմատապես փոխեցին անձի հաշմանդամության գնահատման համակարգը, և անցում կատարվեց առողջության ֆունկցիոնալ գնահատմանը՝ միջազգային փորձի հիման վրա։
Նախարարը նշել է, որ 2024 թվականի հունվարից նախարարությունն անցել է այդ համակարգի միջոցով կարիքների գնահատմանը: Մկրտչյանն ընդգծել է, որ առաջիկա տարիներին կիրականացվեն բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց հանրային ընկալման առումով մի շարք կարծրատիպերի հաղթահարմանը: Նա նշել է այս հարցում կրթության բաղադրիչի կարեւորությունը։
Պաշտոնյան հայտնել է, որ պետությունը հոգացել է ֆունկցիոնալ հաշմանդամություն ունեցող 625 անձի, որոնք ունեն հոգեկան և հոգեբանական առողջական խնդիրներ։
Մկրտչյանը նշել է, որ աշխատանք պետք է տարվի այս գործունեությամբ զբաղվող հաստատություններին նոր ծառայություններ մատուցելու ուղղությամբ: