News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Տեխասցի բժիշկը, որին կնքել են «ահաբեկիչ բժիշկ» անունով, մեղավոր է ճանաչվել Հյուսիսային Դալլասի իր նախկին բժշկական կլինիկայում կաթիլային համակարգի մեջ սրտի աշխատանքը կանգնեցնող թույն ներարկելու համար:

Ըստ FOX 4 հեռուստաալիքի՝ Դալլասում մոտ յոթ ժամ քննարկումից հետո 12 ատենակալները բժիշկ Ռեյնալդո Օրտիսին մեղադրանքի բոլոր 10 կետերով մեղավոր են ճանաչել:

Դաշնային դատախազները հայտնել են, որ անեսթեզիոլոգը ցնցող հանցագործություններ է արել Հյուսիսային Դալլասի Բեյլոր Սքոթ և Ուայթ Սուրջիքար կլինիկայում՝ վրեժ լուծելով իրեն բժշկական անբարեխիղճ վարքագծի գործով հետաքննելու համար:

Դատախազները Օրտիսին մեղադրում են, որ նա հիվանդների կաթիլային համակարգում նյարդային համակարգն արգելափակող ներարկային դեղամիջոցներ և բրոնխոլայնիչներ է ներարկել:

Օրտիսի գործընկերը՝ անեսթեզիոլոգ Մելանի Կասպարը, հունիսի 21-ին վարակված կաթոցիկով փաթեթը տուն է տարել՝ հիվանդությունից ապաքինվելու համար: Գրեթե անմիջապես, երբ կաթոցիկը մտցրել է երակի մեջ, ուժեղ սրտի կաթված է ստացել և մահացել:

Դիահերձումը պարզել է, որ Մելանի Կասպարը մահացու թունավորվել է բուպիվակաինով. ցավազրկող, որն, ըստ Արդարադատության նախարարության պաշտոնյաների՝ «հազվադեպ են չարաշահում», բայց կիրառում են վիրահատության ժամանակ՝ ցավը թեթևացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ