Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման արդյունքում երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ շտապ դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, հայտնում է «TV Pirveli»-ն։
Զուրաբիշվիլին հույս ունի, որ այդ հարցը կդիտարկվի Եվրախորհրդի արտահերթ նիստում, որը տեղի կունենա Բրյուսելում ապրիլի 17-18-ը։
«Ես դիմել եմ Շառլ Միշելին և Էմանուել Մակրոնին այստեղ տիրող իրավիճակի առնչությամբ, վաղը Եվրոպական խորհրդի նիստն է»,- Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Ավելի վաղ Վրաստանի նախագահը «անմիջական սադրանք» և «ապակայունացման ռուսական ռազմավարություն» էր անվանել իշխանությունների փորձը «ընդունելու օրինագիծը բնակչության կամքի դեմ և ի հեճուկս գործընկերների դժգոհության»։