News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան Խաբեիշվիլիի եւ Գիորգի Վաշաձեի պահանջն է։ Նրանք ասացին, որ թույլ չեն տա այսօր ելույթ ունենալ այդ հարցով զեկուցող, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեին։ Մամուկա Մդինարաձեն նրանց ասել է, որ չի պատրաստվում այսօր ելույթ ունենալ, քանի որ մի քանի ժամ շարունակ խոսում էր փոփոխությունների բովանդակության մասին, հայտնում է Առաջին վրացական ալիքը։

Սրանից հետո բանավոր «փոխհրաձգություն» է սկսվել ընդդիմության և մեծամասնության ներկայացուցիչների միջև։ Ի վերջո, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին որոշել է, որ Գիորգի Վաշաձեն և Լևան Խաբեիշվիլին պետք է լքեն նիստերի դահլիճը։ Կարգադրիչները նրանց դուրս են բերել դահլիճից։

Բացի այդ, նախագահողի որոշմամբ նիստերի դահլիճը լքել են Թինա Բոկուչավան, Թամար Ակուբարդիան և Թամար Կորձայան։ Շալվա Պապուաշվիլին մի քանի անգամ կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին հանդարտվել և խորհրդարանական մեծամասնության անդամներին խոսելու հնարավորություն տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Վրաստանի խորհրդարանում նիստից առաջ տեղի է ունեցել ծեծկռտուք պատգամավորների միջեւ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում...
Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 63 մարդ
Վրաստանում ձերբակալել են 63 ցուցարարի...
Վրաստանի նախագահն ու վարչապետը պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել
Վրացական բանակը բոլորից լավ գիտի, թե ով է թշնամի և բարերար...
Վրաստանի խորհրդարանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ կքննարկի ապրիլի 30-ին
Քննարկումը կկայանա ապրիլի 30-ին...
Ամենաշատ