News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ-FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Ելեի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՊԳԿ գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ Դանիել Գուստավսոն, ՊԳԿ բնական ռեսուրսների ավագ պատասխանատու Նադին Վալատը, ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Ողջունելով գործընկերներին, նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ երկու կառույցների միջև առկա են համագործակցության լայն շրջանակ և փոխգործակցության լավ նախադեպեր, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս հնարավոր է առավել հեռանկարային համագործակցություն իրականացնել։

Ի թիվս այլ հարցերի նախարարն անդրադարձել է մասնավորապես անտառածածկ տարածքների պահպանության, դրանց ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրների շուրջ համագործակցությանը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ նախարարությունն իրականացնում է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։

Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով անտառների կայուն կառավարում առնվազն 135.800 հեկտար անտառների դեպքում և ածխածնի կլանման կարողության ավելացում առնվազն 18.8 մետրական տոննա ածխածնի չափով (20 տարի) և արտանետումների պակասեցում 200.000 տ ածխածնի չափով (20 տարի)։

Թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում Լոռու մարզը և հարավում Սյունիքի մարզը՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։

Քննարկվել է նաև «Հայաստանում հողերի դեգրադացման չեզոքացման (ՀԴՉ) հանձնառությունների/պարտավորությունների իրականացումը՝ հողերի կայուն կառավարման և դեգրադացված մարգագետինների վերականգնման միջոցով» ծրագիրը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շարունակական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ