News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երևանի «Կորեայի ձոր» կոչվող թաղամասում շարունակում են շինարարական աղբ թափել: Բնակիչները բողոքում են, որ ամեն օր մոտ 20 բեռնատար մեքենայով շինարարական աղբ է թափվում այն հատվածում, որտեղ ամիսներ առաջ նույն պատճառով ջրատար խողովակ էր պայթել:

Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչ Սարգիս Հարությունյանը: Նրա խոսքով, խողովակի պայթյունից ընդամենը մեկ շաբաթ անց, նույն բեռնատար մեքենաները հայտնվել են թաղամասում, և շարունակում են աղբը թափել այդտեղ:

Սարգիս Հարությունյանը պատմեց, որ մի քանի անգամ քաղաքապետարան է դիմել, այսօր էլ նաև ոստիկանություն: Ոստիկանությունից Սարգիսին հայտնել են, որ մեքենայի համարանիշով գտել են վարորդին, վերջինս էլ ասել է, որ այդ հատվածում ճանապարհի վերանորոգման աշխատանքեր են իրականացնում:

Թաղամասի բնակչին զարմացնում է այն փաստը, որ քաղաքաշինության կոմիտեում տեղյակ չեն իբրև թե վերակառուցվող ճանապարհի մասին:  «Ասացին՝ աշխատանքները կասեցրել են, մինչև քաղաքապետարանից կճշտեն, էդ մարդը փաստաթուղթ ունի՞ նման աշխատանքներ իրականացնելու, թե ոչ:

Բայց ես շատ կասկածում եմ, որ վաղը նորից չեն բերելու»-ասաց Սարգիս Հարությունյանը: Բնակչի խոսքով՝ անգամ ինքն Ազգային ժողով է գնացել, խնդիրը ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորի:

Սկզբում դիմել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին: Վերջինս պատասխանել է, որ հարցն իր լիազորությունների տիրույթում չէ, սակայն խոստացել է մեկ շաբաթ անց զանգահարել, ու այդպես էլ չի զանգահարել: 

Սարգիսը նաև  դիմել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, սակայն նրան պատասխանել է վերջինիս  օգնականը: Նա ասել է, որ ժողով են հրավիրել և որոշել մաքրել տարածքը: «Նրանք չեն պատկերացնում, թե ինչ տարածքի մասին է խոսքը, էդպես որ ասում են, կարողանալու՞ են մաքրել»,-ասաց Սարգիս Հարությունյանը, և հավելեց, որ մինչ հիմա խնդիրը չի լուծվել:

Տպել
Ամենաշատ