Դաղստանում ձերբակալվել է Չեչնիայի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար, գեներալ-մայոր Ալիխան Ցակաևը:
Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի ոստիկաններ մոտենում նրա սև մեքենային։
Մեքենայի դռները բացելով՝ նրան կոպտորեն դուրս են քաշել ու պառկեցրել գետնին։
Ըստ Baza-ի՝ ձերբակալությունից անմիջապես հետո նախարարն ազատ է արձակվել՝ առանց բժշկական զննության։
Only Facts թելեգրամյան ալիքը նշել է, որ նախարարը երթևեկել է հանդիպակաց գոտով և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների պահանջով կանգ չի առել, ավելին, քիչ է մնացել բախվի նրանց։
Նշվում է, որ պաշտոնյան, հնարավոր է, մեքենան վարել է անսթափ վիճակում։