News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լիբանանի կողմից Արևմտյան Գալիլեայում՝ Արաբ ալ-Արամշահ շրջանում արձակված հակատանկային հրթիռների և ԱԹՍ-ների գրոհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պաշտպանության բանակի վեց զինծառայող ծանր վիրավոր է, երկուսը՝ միջին ծանրության, ևս վեցը թեթև վիրավորվել են։

Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Հըզբոլլահի զինյալների թիրախներին՝ Լիբանանի հարավի՝ Ան-Նակուրա և Յարին շրջաններում:

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հրթիռներից մեկը բնակելի շենք է խոցել, ինչի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ