News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։ Դրա մասին հայտնել է Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը (EEAS):

Թեկնածուին նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի Ուզբեկստանի պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո։

Կլաարի թեկնածությունը ներառվել է Բորելի՝ երրորդ երկրներում ԵՄ դիվանագիտական ​​առաքելությունների տարբեր բարձր պաշտոնների համար առաջարկած 44 անձանց ընդհանուր ցուցակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ