News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Իսրայելին, Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված, 26 միլիարդ դոլար օգնություն հատկացելու նոր օրինագիծը։ Առաջարկվում է 4,4 միլիարդ դոլար հատկացնել Իսրայելին փոխանցված զենքի շահագործման ու տեխնիկական սպասարկման համար։ Եվս 4 միլիարդ դոլար առաջարկվում է հատկացնել «Երկաթե գմբեթ» և «Դավթի գոտի» հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների պաշարները համալրելուն։

Առաջարկվում է նաև ևս 2,4 միլիարդ դոլար հատկացնել Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան ռազմական ուժերի ֆինանսավորմանը՝ ի պատասխան Իսրայելին  ուղղված սպառնալիքների։ 1,2 միլիարդ դոլար էլ առաջարկվում է հատկացնել նորագույն «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի ծրագրին։

Նախագծի քվեարկությունը կանցկացվի ապրիլի 20-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ