News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Մարգարա գյուղում տներից 50 մետր այն կողմ Թուրքիան է եւ թուրքական զորքն է. մեր նպատակն այդպիսի իրավիճակ ստանալն է: Այս մասին նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր խնդրանքն ու ակնկալիքն այն է, որ այս իրավիճակում իրար հետ լինենք, քայլ-քայլ ամեն ինչ հասկանալով առաջ գնանք: Ես չեմ կարող ասել, որ ձեր հոռետեսություն անհիմն է, այսօրվա վիճակը որեւէ լավատեսության հիմք չի տալիս: Մենք պետք է առաջ գնանք լավատեսություն կառուցելու համար»,-ասաց նա:

Փաշինյանը համաձայնեց գյուղացիներից մեկի պնդմանը, որ թուրքին վստահել չի կարելի. «Ճիշտ ես, բա դրա համար ենք մենք այս ամենը ուզում անենք: Ուզում ենք թուղթ ստեղծենք, որն արդեն կդառնա փոխադարձ պարտավորություն: Եթե սա չանենք, 100 տոկոսով կարող եմ ասել, որ անվտանգությունը չենք կարողանալու ապահովել: Քանի գնում է պրոցեսը, իմ լավատեսությունը շատանում է: Եթե այս ճանապարհով չգնանք, տեղ չենք հասնելու, իսկ այսպես մենք ունենք շատ մեծ շանս, ու ինչքան վստահ ենք գնում, շանսը մեծանում է, որ տեղ կհասնենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Տավուշի սահմանամերձ համայնքներ: Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ  հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։

Երեկվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ