News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանացի միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը, որն անհետացել էր 2018-ին և այդ ժամանակից ի վեր համարվում էր մահացած, հնարավոր է, որ ապրում է իր ռուս ընկերուհու հետ Մոսկվայում, հայտնում է գերմանական RTL հեռուստաընկերությունը՝ հիմնվելով սեփական հետաքննության արդյունքների վրա, որոնք ներկայացված են ֆիլմում։

Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել։ Նա գերմանական Tengelmann Group սուպերմարկետների ցանցի ղեկավարն ու համասեփականատերն էր։ 2018 թվականի դրությամբ նրա կարողությունը Forbes-ի կողմից գնահատվում էր 6,4 միլիարդ դոլար, և նա ամենահարուստ գերմանացիներից մեկն էր։ Ուներ կին  և երկու երեխա։

Հրապարակման մեջ ենթադրություն է հայտնվում, որ միլիարդատիրոջ եղբայրը՝ Քրիստիան Հաուբը, գիտեր գործարարի մահվան բեմադրության մասին, սակայն չէր ասում ճշմարտությունը։ Եղբոր անհետացումից հետո նա նրա տեղը զբաղեցրեց ընկերության ղեկավարության մեջ և անվտանգության ծառայությանը հանձնարարեց կասեցնել միլիարդատիրոջ հետ կատարվածի այլընտրանքային տարբերակներ բովանդակող լուրերը։ RTL-ի նյութի հրապարակումից անմիջապես հետո Քյոլնի դատախազությունը հետաքննություն է սկսել անհետացած միլիարդատիրոջ եղբոր դեմ։

Անհետանալուց երեք օր առաջ միլիարդատերը 13 անգամ զանգահարել է 44-ամյա ռուս կնոջ՝ Վերոնիկա Երմոլովայի համարին, խոսակցություններից մեկը տևել է ավելի քան մեկ ժամ։ Լրագրողները պարզել են, որ Հաուբն ու Երմոլովան տարբեր տարիներին միաժամանակ գտնվել են Մոսկվայում, Սոչիում և այլ քաղաքներում, իսկ 2009թ. մայիսին նրանք նույն գիշերային գնացքով են ուղևորվել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ երթուղով, բայց տարբեր կուպեներով։

Կինն այն ժամանակ Սանկտ Պետերբուրգում զբոսաշրջային գործակալություն էր ղեկավարում և սիրում էր արշավներ և ժայռամագլցումներ, պատմում է Daily Mail-ը հետաքննող ֆիլմի բովանդակությունը։ Երմոլովան ներկայումս ճամփորդական ծառայություններ մատուցող Russian Event ընկերության մարքեթինգի տնօրենն է:

Անցյալ տարվա մայիսին Stern-ը հրապարակել էր Հաուբի լուսանկարները, որոնք, ինչպես պնդում են,  արվել են Մոսկվայում 2021 թվականին: Պարբերականը նշել է, որ լուսանկարում տղամարդու նմանությունը Հաուբի հետ կազմում է մոտ 90%:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ