News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ1 համալսարանական հիվանդանոցից «Դինամո» մարզադահլիճից շտապօգնության 01 խումբը «քթոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարդան  Ղ․-ն է։

Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 14-ին ժամը 12։10-ի սահմաններում «Դինամո» մարզադահլիճում կայանալիք ՀՀ «Թաեքվոնդոյի» առաջնության կշեռքի արարողակարգի ժամանակ Աբովյան քաղաքի մարզադպրոցի մարզիչ, Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Լեռնիկ  Մ․-ն մրցումների հետ կապված վիճաբանության ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, քաշելով գցել է հատակին և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Լեռնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանի հարավում ճանապարհապաստառի փլուզման հետեւանքով մահացել է 19 մարդ. Xinhua
Տուժել է առնվազն 30 մարդ...
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը...
ԱՄՆ-ում վթարվել է F-16 կործանիչ
Երեքշաբթի վթարի է ենթարկվել ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչ...
Կարկուտը եւ հորդառատ անձրեւը խափանումներ են առաջացրել Անկարայի օդանավակայանի աշխատանքում
Երեքշաբթի երեկոյան տեղացած կարկուտը խափանումներ է առաջացրել օդանավակայանի աշխատանքում...
Երևանում «Kia»-ն Մյասնիկյան պողոտայում կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով…
Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ կարողանանք բողոքարկել․ Փաստաբան
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է...
Ամենաշատ