News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Mediahub-ը գրում է, որ կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին։

Երկու օր առաջ Աբու Դաբիից Երևան թռչող Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։ Աբու Դաբիի օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել։ Դա հենց Դուբայի ջրհեղեղի և ուժեղ փոթորիկի օրն է եղել։

Օդանավում խուճապ է սկսվել, մտածել են, որ կործանվում են, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել նորից Աբու Դաբիի օդանավակայանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ