News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1952 թ․) բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Ն. Ֆ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Զ.-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ