News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու սահմանազատման գործընթացի մեկնարկը։

«Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքի, ինչպես նաև իրավական փաստաթղթերի ու 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսվելու վերաբերյալ։ Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորման հասնելու նպատակին»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ