News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ցավում եմ, որ նման հայտարարություններ են արվում, որոնց հիմքում դրված է անտրամաբանական և կեղծ խոսույթը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին՝ ապրիլի 19-ին արած այն հայտարարությանը ՀԱՊԿ-ից Հայաստանի ունեցած դժգոհության վերաբերյալ։

Լավրովը հայտարարել էր՝ նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է նախ Հայաստանը սահմանի, թե որոնք են իր սահմանները։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը դե յուրե ՀԱՊԿ-ի անդամներ են, ու եթե, Աստված մի արասցե, ևս մի պատերազմ լինի Ռուսաստանի արևելքում՝ Ճապոնիայի հետ, որի հետ Ռուսաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն, Ճապոնիան էլ գա, Վլադիվոստոկի մի բլուրի նստի, ինչպես Ադրբեջանն է եկել ու նստել Ջերմուկի բլուրներից մեկի վրա, այդ նույն տրամաբանությամբ եթե Ռուսաստանը դիմի, ասի՝ սիրելի ՀԱՊԿ, իմ երկրի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, մենք պարոն Լավրովին պետք է ասենք՝ հլը գնա սահմաններդ դելիմիտացրու և դեմարկացրու, տեսնենք՝ ումն է էդ բլուրը, նոր գործողություններ կանե՞նք։ Ակնհայտ է, որ գոնե Ջերմուկի դեպքում նման խոսույթ չի կարող լինել, և այն կեղծիքը, որը դրվում է Ռուսաստանի՝ այդ թվում, ցավում եմ, պաշտոնական շրջանառության մեջ, անընդունելի է մեզ համար»,- ասել է Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ