News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազատ արձակումից երկու օր անց Իսրայելի ոստիկանությունը Եբրայական համալսարանի պրոֆեսոր Նադերա Շալհուբ-Գևորգյանին հերթական հարցաքննության է կանչել, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով պրոֆեսորի փաստաբան Ալաու Մահաջնային։

Ավելի վաղ պրոֆեսոր Շալհուբ-Գևորգյանը ապրիլի 18-ին ձերբակալվելուց հետո ազատ էր արձակվել կալանքից։

Շալհուբ-Գևորգյանը, որին հեռուստաալիքը նկարագրում է որպես «կատաղի հակասիոնիստ», ձերբակալվել է սադրանքի կասկածանքով, քանի որ կասկածի տակ է դրել հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակումների ժամանակ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքները՝ իբր իսրայելցիներին անվանելով «հանցագործներ»:

Շալհուբ-Գևորգյանը Իսրայելի պաղեստինցի քաղաքացի է։ Նա նաև իրավունքի պրոֆեսոր և վնասվածքների, պետական ​​հանցագործությունների, քրեագիտության, հսկողության հարցերով և ցեղասպանություն ուսումնասիրության փորձագետ է:

Ավելի վաղ նա Երուսաղեմի Եբրայական համալսարանում հեռացվել էր աշխատանքից «հրահրող  հակասիոնիստական ​​հայտարարությունների համար»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ