Թայվանի մերձակայքում՝ Հուալիեն շրջանի մերձափնյա տարածքում ապրիլի 22-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել:
Ըստ Սինհուա գործակալության՝ Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնից հայտնել են, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը հյուսիսային լայնության 23,72 աստիճան և արևելյան երկայնության 121,59 աստիճան կոորդինատներով կետում է։