News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանը 2024 թվականի հունվար-մարտին ընդունել է 1,3 միլիոն միջազգային զբոսաշրջիկ։ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է  7,6%-ի աճ։ Նախահամաճարակային ցուցանիշները վերականգնվել են 80.4%-ով:

Թուրքիայից Վրաստան մեկնողների թիվն աճել է 17,6%-ով՝ 254 հազար մարդ։ Ռուսաստանից ճանապարհորդների թիվը նվազել է 16,1%-ով (215,5 հազ.)։ Առաջին հնգյակում են նաև Հայաստանի (191,8 հազար), Ադրբեջանի (51,5 հազար) և Իսրայելի (46,8 հազար) քաղաքացիները։

Երկիր մտնող մարդկանց թվով առաջատար են վրաց-թուրքական սահմանի «Սարփի»-ն, երկրորդ տեղում՝ վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի»-ն, իսկ երրորդ տեղում՝ վրաց-հայկական սահմանի Սադախլո անցակետը: Երկրորդ տեղում է օդային ճանապարհով այցելությունը (օտարերկրացիների ընդհանուր թվի 38,7%-ը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ