News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Մի շարք քաղաքացիներ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ փորձում են փակել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածը, սակայն տեղում գտնվող ոստիկանական մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս։

Ոստիկանության գործողությունները տեղում համակարգող գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին, որ եթե փորձեն փակել ճանապարհը, ինքը «թույլ չի տալու», Բագրատ Սրբազանն էլ հորդորեց նրան «չլարվել»։

«Լավ է, որ կոչում ունեք, պարոն գնդապետ, բայց թույլ չեմ տա հետս այդպես խոսել՝ ոչ մեղադրանքով, ոչ հրահանգով, ոչ էլ այլ կերպ, ձեր ողջ աշխատակազմի դիմաց եմ ասում։ Հայրենիք եք տվել, ընդ որում՝ ոստիկանությանը դարձրել եք պահապան այն մարդկանց, ովքեր բացել են հայրենիքի դարպասները, որ էն սարի վրայից մյուսներն էլ հայհոյեն, ծաղրեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ