News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Տավուշի Կիրանց գյուղում ևս ջահերով երթ են անցկացնում, տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում:

Հիշեցնենք, որ Կիրանցի հատվածում Վրաստան տանող միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Սահմանամերձ գյուղերի բազմաթիվ բնակիչներ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ փորձում էին փակել Այրումից Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը, սակայն ոստիկանության մեծաթիվ ուժերը՝ այդ թվում կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բացել են ճանապարհը, բազմաթիվ քաղաքացիների էլ բերման ենթարկել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում են, բերման էր ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը մարմնական վնասվածքներ է ստացել․ նրան ազատ են արձակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ