News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով (Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մաս), հայտնել է Քննչական կոմիտեն։ Այս լուրի հրապարակման պահին գործի կամ ձերբակալության մասին մանրամասներ չկան։

Իվանովը պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի մայիսի 23-ից։ 2012 թվականին նա եղել է Մոսկվայի մարզի կառավարության նախագահի տեղակալը, իսկ 2013-ից 2016 թվականներին գլխավորել է ՊՆ-ին ենթակա «Օբորոնստրոյ» ընկերությունը, որը զբաղվում է զինվորականների համար բնակարանաշինությամբ։

Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով, այդ թվում՝ ՌԴ ՊՆ օբյեկտների վերակառուցման և վերանորոգման և զինվորական հիփոթեքով:

Իվանովը եղել է Զինված ուժերի տաճարի և «Պատրիոտ» այգու շինարարության համակարգողներից մեկը։ Նրա վկայությամբ, տաճարի կառուցման համար հավաքվել է ավելի քան երկու միլիարդ ռուբլի։

Ռուսաստանի Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումն սկսվելուց հետո ընդգրկվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում՝ ռուսաստանյան ագրեսիային աջակցելու և պատերազմ սկսելու պատասխանատվության պատճառով։ Ավելի ուշ հայտնվել է նաև Եվրամիության, Ավստրալիայի, Ճապոնիայի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի պատժամիջոցների տակ:

2022 թվականի դեկտեմբերին Իվանովը պատասխանող կողմ է եղել Հակակոռուպցիոն հիմնադրամի հետաքննության շրջանակներում։ Խոսքը վերաբերել է պաշտոնյայի շքեղ անշարժ գույքի, զբոսանավերի և Սեն-Տրոպեում հանգստի համար տասնյակ հազարավոր եվրոյի հաշիվներին։ Քննիչները պարզել են նաև, որ պատերազմի սկզբում պաշտպանության փոխնախարարի կինը՝ Սվետլանա Իվանովան, մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է քաղաքի ամենաթանկ հյուրանոցներից մեկում։ Բացի այդ, նա տասնյակ հազարավոր եվրոների գնումներ է արել և, ռուսաստանցիների համար պաշտոնապես փակ սահմանների պարագայում այցելել է Լոնդոնում գտնվող որդուն, ինչից հետո վերադարձել է Փարիզ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի հարավում հեղեղումների հետեւանքով մահացածների թիվը մոտեցել է 80-ին
Բրազիլիայում հեղեղումներից մահացածների թիվը հասել է 78-ի...
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային...
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, ՀՀ…
54-ամյա Ռոլանդը հետախուզման մեջ էր 22 տարի. Նրան որոնում էին Բիշքեկի իրավապահները, բայց գտել են Երեւանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Մեքսիկայում ջրհորի հատակին հայտնաբերել են ԱՄՆ եւ Ավստրալիայի կորած զբոսաշրջիկների դիերը
Զոհերն ունեցել են հրազենային վիրավորումներ...
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 
Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով...
Ամենաշատ