News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երիտթուրքերի կողմից նախապես կազմակերպված, համակարգված ու կյանքի կոչված Հայոց ցեղասպանությունը, ըստ  Եվրոպական խորհրդարանի Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսի, մարդկության ամենասարսափելի վայրագություններից է, որի ընթացքում 1․5 միլիոն մարդ բնաջնջվեց ամենադաժան ձեւով՝ այդ թվում երիտասարդներ, ծերեր, կանայք ու երեխաներ։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մավրիդեսն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եւ վերահաստատել է Ցեղասպանության զոհերի հիշատակը, պատմական ճշմարտությունն ու արդարությունը, ինչպես նաեւ հայ ժողովրդի պայքարը պաշտպանելու իր պատրաստակամությունը։

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ կատարվող հանցագործության ընդլայնումն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական քաղաքականություն, որը ապագայում նման հանցագործությունների կրկնության համար սերմ է։ Դեռևս վերջերս մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի էթնիկ զտումներին, ինչին հաջորդել է այնտեղ գտնվող ցանկացած քրիստոնեական և հայկական ժառանգության մշակութային ցեղասպանությունը։ Հետեւաբար, Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պետք է քննարկվի որպես պատմական հիշողության իրադարձություն, այլ որպես դաս ներկայի ու ապագայի համար», - ասել է եվրախորհրդարանական Կոստաս Մավրիդեսը՝ հավելելով, որ հարցը միայն Ցեղասպանությունը իրադարձությունից հետո դատապարտելը չէ, այլ անել անհրաժեշտ ամեն ինչ դրա կրկնությունը  կանխելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ