News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն շեշտում է՝ 109  տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ  տարիներ շարունակ տևած մահապատիժները, բռնի տեղահանումները և բոլոր տեսակի վայրագությունները երկար ժամանակ թաքնված են մնացել։ Նա ցավ է հայտնել, որ Ցեղասպանության փաստը դեռ հերքվում է մեծ թվով դերակատարների կողմից։

«Միջազգային հանրության կողմից այդ հանցագործությունների ճանաչումն ու միանշանակ դատապարտումը կարևոր են ոչ միայն զոհերին արդարադատության տուրք մատուցելու համար, այլև անցյալի կրկնումը կանխելու համար», - ասել է Կաստալդոն՝ հավելելով, որ բոլորն էլ գիտեն, թե այս վերջին տարիներին ինչ մարտահրավերների է բախվել հայ ժողովուրդը:

«Այժմ մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի վերջ դնենք այս տառապանքներին: Մենք պետք է միասին աշխատենք տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար։ Մենք բոլորս միասին պետք է աշխատենք հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար, ապագա, որը կա և պետք է լինի մեր ընդհանուր եվրոպական ընտանիքում», - եզրափակել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ