News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Դա անգրագետ մարդու խոսելաձև է, որովհետև, եթե դրանք 30-35 տարի մեր մոտ են եղել, եթե 50 տարի առաջ եղել են ադրբեջանցիների մոտ, բա դրանից առաջ ո՞ւմ մոտ են եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել  Եղիազարյանը՝ նդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե վերադարձվող գյուղերը հայկական չեն։

«Դրանք եղել են ռուսական իմպերիայի հողեր, մենք մեր հողերն ազատագրել ենք, էլ ի՞նչ եք ուզում: Դրանք անգրագետ մարդիկ են, որովհետեւ ստրուկի համար իր վզի վզնոցը ավելի թեթեւ է, քան ասպետի զրահը, որը ինքը պետք է հագնի: Այսօր ստրուկների ժամանակաշրջանն է, այնպես որ զարմանալի բան չկա: Ստրուկը անկանխատեսելի էակ է:

Ժողովրդական զանգվածները պետք է հավաքվեն: Չեք վստահում բոլորին ճիշտ եք անում, ես էլ չեմ վստահում: Այսօր մենք պետք է հոգեւորականների կողքը կանգնենք ու սրանց քշենք, հետո որոշենք, թե էս երկիրը ոնց ենք փրկելու: Ժողովուրդը ճիշտ է, որ ասում է, ոչ նորերը պետք է լինեն, ոչ հները»,-ասաց նա:

Հարցին՝ ինքն ինչո՞ւ չի գնում Տավուշ, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Շատ ճիշտ հարց եք տալիս, մտածեցինք, որ գնանք, բայց ես ասացի՝ ճիշտը չգնալն է, որովհետեւ եթե այն սադրիչը, որ կան, եթե մենք այնտեղ լինեինք, մի մեծ պատմություն էր լինելու: Հետո ասելու էիք՝ պրովոկատորը Արաբոյականներն են: Մենք ծեծելու էինք իրենց բառիս բուն իմաստով: Սրբազանին քաշքշեցին, ես հայ քրիստոնյա եմ, թողնելու էի, որ Սրբազանին քաշքշե՞ն: Խառնվելու էի ու մի մեծ պատմություն էր դառնալու, հետո թարս ասելու էին՝ դուք էինք մեղավոր»,- հայտարարեց Մանվել Եղիազարյանը։

Տպել
Ամենաշատ