News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սահմանազատում չի իրականացվել, եւ սահմանազատումից հետո իրականացվում է սահմանագծում, այսինքն ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Կիրանցում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Իր մեջ դա վտանգ է պարունակում: Ամենակարեւոր վտանգն այն է, որ այստեղ չեն նշվում այն սկզբունքները, որի հիման վրա պետք է իրականացվի գործընթացը: Իսկ սկզբունքներից ամենակարեւորը այն է, որ ապագա ճշգրտված սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների, հետագա ապակայունացման առիթ: Այդ առումով, եթե մենք ուզում ենք, որ դա չլինի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի 200-ից ավելի քկմ  տարածքներից:

Երկրորդը, դա ՀՀ օրենսդրության համաձայն  տվյալ հատվածներում այն իրավունքներն են, որոնցից օգտվում են սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիները: Դա տարածքների, արոտավայրերի, ջրաղբյուրների, էլեկտրականության, գազի եւ այլ երթակառուցվածքների հետ կապված խնդիրներն են:

Դրանից հետո իրականացվում է սահմանագծում: Ապրիլի 19-ի հայտարարությունում նշվում է ժամկետ՝ մինչեւ մայիսի 15-ը ավարտել սահմանազատումը եւ անցնել սահմանագծման: Եթե մենք ունենք վեճ, մենք կարո՞ղ ենք ասել, թե դա երբ կավարտվի: Ինչո՞ւ ենք նշում այդքան հապճեպ ժամկետ: Այս փաստերը խոսում են այն մասին, որ հակառակ կողմը պարտադրում է»,-ասաց Սեյրան  Օհանյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանն իր հարձակողական գործողություններով, բաստացի մեր սահմաններից ներս սահմանագծում էր իրականացնում, գծում էր իր սահմանը. «Այսօր Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ