News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարության ապրիլի 24-ի օրակարգային 39-րդ հարցով ներկայացված էր մի շարք օրենսգրքերում և օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ փաթեթը հիմնականում մի քանի հիմնադրույթային հարցեր է կարգավորում:

«Առաջինը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են և մեծ ծավալ են ընդգրկում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ և հասկանալ, թե որո՞նք են ի վերջո կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որ կատարվում է  կիբեռտիրույթում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների գործադրմամբ, դրանց որակում ենք որպես կիբեռհանցագործություն, այնինչ մեր ստանձնած միջազգային պայմանավորվածություններով կա հստակ ցանկ, թե որոնք են կիբեռհանցագործություններ, որը թույլ է տալիս իդենտիֆիկացնել դրանց ցանկը և ճիշտ պատկեր ունենալ կիբեռհանցագործությունների»,- մանրամասնեց նա:

Սարգսյանը նկատեց՝ մենք այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ, և առաջին փոփոխությունը միտված է դրան, որ քրեական օրենսգրքում հստակ սահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը:

Ըստ որոշման նախագծի՝ մյուս փոփոխությունը վերաբերում է կրիպտոարժույթների դաշտի՝ որոշակի առումով կարգավորմանը: Ըստ նախարարի՝ կարգավորումը «որոշակի» է, քանի որ այս պահի դրությամբ ԿԲ գործընկերների հետ քննարկվում է շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց մի կարևոր բաղադրիչ կա, որ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավական համակարգի համար:

«Շատ ու շատ դեպքերում մենք նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ՝ որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը, ով է ձեռք բերել, շատ հաճախ նկատում ենք, որ դրանք կատարվում ենք կանխիկ շրջանառության արդյունքներով՝ թե՛ գնման եղանակով, թե՛ վաճառքի տրամաբանության մեջ: ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը: Կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք ակտիվների շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ՝ ի վերջո, ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում: Հետևապես առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը, նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից»,- ասաց նախարարը:

Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրաշրջանառության տարածմամբ, փողերի լվացմամբ:

Անդրադառնալով կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների թվին՝ նախարարը նշեց, որ 2023-ին միայն արձանագրվել է 249 դեպք:

Վարչապետ Փաշինյանը արձագանքեց՝ այս հարցում, սովորության համաձայն, ուշանում ենք. «Եթե սպասենք, տեսնենք, թե երբ ամբողջ աշխարհն այս հարցերին հարաբերվելու նոր կուլտուրա կունենա, մենք այստեղ էլի ուշանալու ենք՝ բաց թողնելով և՛ տեխնոլոգիական զարգացումը... Ի վերջո, կրիպտոարժույթը ինչ է, կրիպտոարժույթը տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին եղել է ժամանակին փողը, անկանխիկ փողը»:

Փաշինյանը նաև նկատեց՝ կրիպտոարժույթի մասով ՀՀ-ում օրենսդրական կարգավորում չկա: ԿԲ նախագահ Գալստյանը արձագանքեց՝ օրենքը նախաձեռնվել է, շուտով կդրվի շրջանառության մեջ:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց՝ պետք է պարզել, թե կրիպտոակտիվները ինչ հնարավորություններ կարող են ստեղծել ՀՀ-ի համար: Ըստ այդմ՝ ԲՏԱՆ-ն մտադիր է մի շարք աշխատանքային քննարկումներ նախաձեռնել. «Եթե կրիպտոարժույթների մասով որոշենք, որ պիտի խիստ պահպանողական կեցվածք որդեգրենք, դրանից աշխարհում ոչինչ չի փոխվելու, և մենք տասնամյակներ անց ուղղակի արձանագրելու ենք, որ այս զարգացումներից հետ ենք մնացել»:

Քննարկման շրջանակում Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ քանի որ չկա օրենսդրական կարգավորում, ՊԵԿ-ը հարկերի հավաքագրման հարցում խնդիրներ է ունենում:

Վարչապետն ասաց, որ այս տարի պետք է հարցը լուծել: Պետք է գործընթացն սկսել և ընթացքում լավարկման արդյունքում առաջ գնալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ